ՆՆարե Թադևոսյան

Արցախում ընթանում է ՌԴ ԱԻՆ մարդասիրական օգնության բաշխումը

Արցախում ընթանում է ՌԴ ԱԻՆ մարդասիրական օգնության բաշխումը

«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության խումբը, որը մարդասիրական առաքելություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում, ավարտել է առաքված նյութերի բեռնաթափումը: Ներկայումս ընթանում է բեռի բաշխումը բնակելի շենքերի հասցեներին և սոցիալական նշանակության օբյեկտներին»,- РИА Новости-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները, քաղաքապետարանների ներկայացուցիչների հետ միասին, գնահատել են Ստեփանակերտի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի ենթակառուցվածքներին հասցված վնասները: Վնասված շենքերի ստուգումն ավարտվել է:

«Բացի այդ, Ռուսաստանի ԱԻՆ-ը մասնակցել է փրկարարների ճամբարի բարելավման, ժամանած անձնակազմի տեղավորման և սարքավորումների տեղադրման գործին: Նոյեմբերի 16-ից ռուս փրկարարները  անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում խաղաղ բնակչությանը»,- նշված է հաղորդագրությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում