ԱԱրման Գալոյան

Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.7 տոկոսով

Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.7 տոկոսով

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է հոկտեմբերի՝ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

Ըստ այդմ` Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համամեատ նվազել է 6.7 տոկոսով:

Արդյունաբերական արտադրանքի ծավալներն ավելացել են 0.5 տոկոսով: Շինարարության ծավալն այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 13.3 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-հոկտեմբերին նվազումը կազմել է 12.5 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալը նվազել է 12.8 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 1.7 տոկոսով: Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ, նկատվել է նվազում՝ 11.4 տոկոսով, ընդ որում՝ արտահանումը նվազել է 4.4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 14.9 տոկոսով՝ տեղեկացանք Վիճակագրական կոմիտեի հրապարակումից:

Չնայած տասը ամսվա կտրվածքով տնտեսական հիմնական ցուցանիշները նվազել են, սակայն սեպտեմբերի համեմատ հոկտեմբերին մի շարք ոլորտներում արձանագրվել է որոշակի աճ: Մասնավորապես, արդյունաբերությունն աճել է 3.2 տոկոսով, շինարարությունը՝ 3 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 1.2 տոկոսով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում