ՌՌոզա Խաչատրյան

Արմավիրի քաղաքապետն ընդունել է ընկույզ վաճառելով համահայկական հիմնադրամին 4 մլն փոխանցած Վահեին

Արմավիրի քաղաքապետն ընդունել է ընկույզ վաճառելով համահայկական հիմնադրամին 4 մլն փոխանցած Վահեին

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր հանդիպել է պատերազմի ծանր օրերին Արմավիրի տարբեր հատվածներում ընկույզ վաճառող Վահեին, ով ավելի քան չորս միլիոն դրամ փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

 
«Սիրով ընդունեցի արմավիրցի փոքրիկ Վահե Հովհաննիսյանին, ով պատերազմի ծանր օրերին քաղաքի տարբեր հատվածներում ընկույզ էր վաճառում և հավաքված ամբողջ գումարը՝ ավելի քան չորս միլիոն դրամ, փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
 

Անձամբ իմ և արմավիրցիների անունից շնորհակալություն եմ հայտնել Վահեին հայրենասիրության այս հրաշալի օրինակի համար»,- ասված է քաղաքապետի գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում