ԱԱրման Գալոյան

Քննարկում արդարադատության նախարարությունում

Քննարկում արդարադատության նախարարությունում

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված Արցախյան պատերազմի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վարձկանների և օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների օգտագործման առնչությամբ ներպետական և արտաքին իրավական գործընթացների համակարգմանն ու ջանքերի կոորդինացիային։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը, Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Կենտրոնական բանկի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները:

Քննարկվել են միջազգային իրավական փոխօգնության և արտաքին իրավական գործընթացների համակարգմանն առնչվող հարցեր։

Հանդիպման ավարտին նման ձևաչափով աշխատանքը շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում