ԳԳայանե Թամամյան

Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 13 ավտովթար, 2 զոհ, 17 վիրավոր

Անցած 1 օրում  հանրապետությունում գրանցվել է 13 ավտովթար, 2 զոհ, 17 վիրավոր

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 46 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության՝ 14, պաշտոնեական լիազորությունների չարաշահման` 4, անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 3-ական, սպանության սպառնալիքի՝ 2, անձի առևանգման, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, ծեծի, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, սառը զենքի հայտնաբերման, պետական սահմանն ապօրինի հատելու և առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու փորձի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող և 1 անհետ կորած։
Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության` 2-ական, ավազակային հարձակման, բնակարանային գողության և վրաերթի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 2 մարդ զոհվել է, 17-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում