ՆՆարեկ Սահակյան

Կարմիր խաչը նախատեսում է լրացուցիչ 400-500 աշխատակից ուղարկել Արցախ

Կարմիր խաչը նախատեսում է լրացուցիչ 400-500 աշխատակից ուղարկել Արցախ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերը հայտարարել է, որ ԿԽՄԿ-ն նախատեսում է լրացուցիչ 400-500 աշխատակից ուղարկել Լեռնային Ղարաբաղ, տեղեկացնում է է ria.ru-ն։

Պետեր Մաուրերը, ՌԲԿ-ին տված հարցազրույցում հայտնել է, որ որոշում է ընդունվել ավելացնել կազմակերպության բյուջեն։

Եթե մինչև պատերազմը ԿԽՄԿ բյուջեն կազմում էր 10 մլն․ շվեյցարական ֆրանկ, ինչը համարժեք է 11 մլն․ դոլարին, ապա նոր բյուջեն կկազմի 45 մլն շվեյցարական ֆրանկ, այսինքն՝ 49,4 մլն․ դոլար։

«Այսինքն՝ մենք չորս անգամ կավելացնենք մեր ներկայությունը Լեռնային Ղարաբաղում», հայտարարել է ԿԽՄԿ նախագահը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում