ՆՆարե Ոսկանյան

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ մեծ թիմի անդամներին․ Արայիկ Հարությունյան

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ մեծ թիմի անդամներին․ Արայիկ  Հարությունյան

ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանն ամփոփել է իր պաշտոնավարման ժամանակահատվածը: 

«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ մեծ թիմի անդամներին, որոնց ջանքերի շնորհիվ լուրջ բարեփոխումներ են մեկնարկել շատ ոլորտներում, մյուսների համար դրվել են լուրջ հիմքեր, իսկ արդյունքները տեսանելի կլինեն առաջիկա տարիներին: Շնորհակալություն եմ հայտնում նրանց խիզախության, դժվար բարեփոխումների հարցում համբերատար առաջ գնալու համար: Կրթության ոլորտում տասնամյակներով ձևավորված կարծրատիպերը և մոլորությունները միայն խոչընդոտում են զարգացմանը և պետք է փոխարինվեն կոնկրետ լուծումներով, որքան էլ որ դրանք առաջին հայացքից բարդ թվան;

Պետք է արձանագրել, որ`

  • ուսուցիչները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան հիմա.

  • ստեղծագործողները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան հիմա.

  • մարզիկները ձերբազատվել են տարբեր խմբերից ունեցած ավանդական կախվածությունից.

  • գիտությունը նախորդ տարիների համեմատ ավելի մեծ ուշադրության չի արժանացել, որքան հիմա:

Ահա այս ամենը կարևորագույն նախապայմաններ են զարգացման համար:

Շնորհակակություն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը միշտ աջակցել է մեր ոլորտի բարեփոխումներին:

Հ.Գ. Իմ գործունեության 2,5 տարվա արդյունքներին դեռ կանդրադառնամ առաջիկայում: Առաջիկա օրերին զերծ կմնամ որևէ մեկնաբանությունից, այդ թվում` մամուլին»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում