- Կազմակերպությունում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է դրա ղեկավարը, որն աշխատողներին ապահովում է դիմակով, ձեռքերի առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով, անձեռոցիկներով:
- Աշխատանքի մեկնարկին և օրվա ընթացքում (առնվազն 2 անգամ) կատարվում է տարածքի խոնավ մաքրում և ախտահանում՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցով:
- Ապահովվում են աշխատավայրի մուտքի մոտ ձեռքերի ախտահանման համար տարաներ՝ առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչով:
- Սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում:
- Աշխատողները և այցելուները պարտադիր դնում են դիմակ:
- Յուրաքանչյուր այցելուից հետո օգտագործված գործիքներն ախտահանվում են 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցով:
- Սրահում ապահովվում է բնական օդափոխոխություն յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ՝ 8-10 րոպե տևողությամբ կամ յուրաքանչյուր այցելուից հետո:
- Աշխատողի ջերմությունը չափում են օրական նվազագույնը երկու անգամ (հեռահար կամ անհատական օգտագործման ջերմաչափով, այդ թվում՝ աշխատողների անձնական ջերմաչափով)՝ մեկը՝ աշխատողի աշխատանքի ներկայանալու ժամանակ, մյուսը՝ աշխատանքային օրվա ընթացքում:
- Մինչև 36,9 ջերմության դեպքում դրվում է նշան (V), իսկ 37 և բարձր ջերմության դեպքում գրանցվում է ջերմաչափի ցուցմունքը: 37 կամ ավելի բարձր ջերմություն ունենալու դեպքում տվյալները հաղորդվում է անձի հաշվառման առաջնային առողջության պահպանման կենտրոն:
- COVID-19-ին բնորոշ ախտանիշներ (ջերմություն, հազ, դժվարացած շնչառություն) ունեցող աշխատողները չեն թույլատրվում աշխատանքի:
- Աշխատողների աշխատատեղերի միջև պահպանվում է առնվազն 1,5 մետր հեռավորություն:
- COVID-19-ին բնորոշ ախտանշաններով՝ ջերմություն (37 և ավելի), հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուների և աշխատակիցների մուտքը տարածք արգելվում է:
- Արգելվում է սրահում մարդկանց կուտակումները և հերթերը, վերջիններիս առաջացման դեպքում պահպանվում է մարդկանց միջև 1.5 մետր հեռավորություն: Օգտագործված դիմակները հավաքվում են «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ ոտնակային կառավարմամբ կափարիչով աղբարկղի մեջ։
- Մանրամասները՝ կից հղումով https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=147218»,- ասված է հայտարարությունում։










