Նոյեմբերի 22-ը հայտարարվել է նահատակված հերոսների հիշատակի օր

ՎՎահե Դավթյան

Մայր Աթոռում Արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակի արարողությունն է։ Օրը հիշատակի հռչակելու կոչով նոյեմբերի 13-ին հանդես էին եկել Հայաստանի նախագահն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Պատարագ է մատուցվել աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում:

Ադրբեջանի ագրեսիային՝ Թուրքիայի հովանավորությամբ ու վարձկան ահաբեկիչների ներգրավվածությամբ, հայ հերոսները մարտնչեցին անհավասար պայքարում: Աղոթքից հետո՝ երախտիքի տուրք Արցախի պաշտպանության համար զոհված հերոսներին, խոնարհում նրանց լույս հիշատակի առաջ: Հայոց նոր գոյապայքարում նահատակված զինվորների, հրամանատարների քաջագործությունները հավերժական վկայություններ են հայրենանվիրումի և ազգասիրության:

Գարեգին Բ - Այսօր մենք բոլորս սիրելի որդեկորույս ծնողների, սգակիր մայրերի կանանց ու որբացած մանուկների հետ միասին կրում ենք զոհված քաջորդիների մեծ վիշտը: Այս անասելի ցավի հետ հպարտություն ենք ապրում նրանց սխրանքների և քաջագործությունների համար: 

Հերոսները մարտնչեցին Արցախահայության ազատ ապրելու արդար իրավունքի և հայաստան ու Արցախ աշխարհի խաղաղ կյանքի համար: Հայը բազմիցս է մահվան հովիտներով անցել՝ տեսել ցեղասպանություն, բոլոր փորձություններում հաղթել մահին:

Գարեգին Բ - Աստծուն ապավինած մեր ցավն ու վիշտը վերածել ենք զորության: Կորուստն ու սուգը վերափոխել ենք կամքի, վճռականության: Անգամ ցեղասպանության կոտորածից հետո 1.5 միլիոն զավակ զոհվեց, կորցրեցինք պատմական հայրենիքի մի մասը, մեր ժողովուրդը սփռվեց, կարող ենք արլ Հայաստանի այս մասում վերակերտել մեր պետականությունը: 

Ծանր ու դժվար իրականության առջև Գարեգին Երկրորդը կոչ արեց՝ մի կողմ թողնել բոլոր շահերն ու հավակնությունները: Յուրաքանչյուրի պարտքն է՝ պատասխանատվությամբ հանձն առնել ամեն զոհողություն՝ իրավիճակի հաղթահարման համար՝ հանուն հայրենիքի անվտանգության և ապագայի: Հայրենքը պետք է զերծ պահել նոր ցնցումներից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում