ԼԼիլիթ Սեդրակյան

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը սարքավորումները հասցրել են ԼՂ խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտի

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը սարքավորումները հասցրել են ԼՂ  խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտի

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը սարքավորումները հասցրել են ԼՂ խաղաղապահ գործողությունների գոտի` տեղեկացնում է tvzvezda.ru կայքը:

Ինժեներական սարքավորումները կօգտագործվեն բնակավայրերում, ճանապարհների և ենթակառուցվածքների մաքրման համար:

Մեկ այլ օդանավ՝ IL-76, օդ է բարձրացել մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայանից՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ինժեներական զորքերի զինծառայողների, ինչպես նաև ինժեներական մեքենաների և սարքավորումների տեղափոխման համար։

Ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայան է հասցրել ռազմական ինժեներներ, բուլդոզերներ և այլ ծանր տեխնիկա, ինչպես նաև սարքավորումներ՝ խաղաղապահ գործողության գոտում դիտակետերի կահավորման, սարքավորումներ հասցնելու համար:

Ռուս խաղաղապահները առավելագույն օգնություն են ցուցաբերում տեղի իշխանություններին խաղաղ կյանքը վերականգնելու գործում: Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները օգնում են վերականգնել սոցիալական օբյեկտների և բնակելի շենքերի էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումը և ջերմամատակարարումը:

Ռուսաստանցի խաղաղապահների պարեկները ապահովում են սննդամթերքի և առաջին անհրաժեշտության իրերի անվտանգ առաքումը հեռավոր բնակավայրեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում