ԱԱրման Գալոյան

ԱՀ ԱԻՊԾ-ն վնասազերծել է 870 կասետային, հրթիռային և հարվածային ռումբեր ու ականներ

ԱՀ ԱԻՊԾ-ն վնասազերծել է 870 կասետային, հրթիռային և հարվածային ռումբեր ու ականներ

Սակրավորական խմբերը շարունակում են հետպատերազմական Արցախը դարձնել առավել անվտանգ: Չպայթած ռումբերի եւ ականների որոնման, միաժամանակ դրանց վնասազերծման գործընթացը շարունակվում է Ստեփանակերտում և բոլոր բնակավայրերում՝ տեղեկացնում է ԱՀ ԱԻՊԾ-ն:

«ԱՀ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում սեպտեմբերի 27-ից մինչև այսօր պայթուցիկ նյութերի վերաբերյալ ստացվել է երկու հազարից ավելի ահազանգ: Դրանց մեծ մասն արդեն պայթած վիճակում է եղել և որևէ վտանգ չէր ներկայացրել:

Ընդհանուր առմամբ ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները վնասազերծել են 870 կասետային, հրթիռային և հարվածային ռումբեր, ինչպես նաև ականանետի ականներ»,- հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում