ՆՆարե Ոսկանյան

ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երն ավարտել են հայ գերիների, դիակների նկատմամբ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ 4-րդ փակ զեկույցը

ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երն ավարտել են հայ գերիների, դիակների նկատմամբ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ 4-րդ փակ զեկույցը

Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երն ավարտել են էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ չորրորդ փակ զեկույցը: Այն չորրորդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով: Վերաբերում է նոյեմբերի 4-18-ն ընկած ժամանակահատվածին, իսկ մենք արդեն սկսել ենք հինգերորդ զեկույցի պատրաստման աշխատանքները՝ տեղեկացրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Այս զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը: Այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են: Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության հետևանք է:

Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին»,- Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ ՄԻՊ-ը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում