ՆՆարե Ոսկանյան

ՀՀ ոստիկանության պարզաբանումը՝ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում տարածված ոստիկանների լուսանկարների, տեսանյութերի մասին

ՀՀ ոստիկանության պարզաբանումը՝ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում տարածված ոստիկանների լուսանկարների, տեսանյութերի մասին

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ այսօր մայրաքաղաքի տարբեր հատվածներում ոստիկանությունն իրականացրել է հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություններ։

«ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցում տարածվել են ոստիկանների լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում երևացող ծառայողների սև հանդերձանքի վրա առկա էր այլալեզու գրառում։
 

Սա ոմանց հիմք է տվել եզրակացնելու, թե ոստիկաններից բացի գործողություններին մասնակցել են նաև այլ անձինք ու թիկնապահներ։ Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ բոլոր գործողություններին մասնակցել են միայն ոստիկանության ծառայողներ։
 

Ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում պահպանել ռազմական դրությամբ պայմանավորված իրավական ռեժիմի կանոնները։ Բոլոր նրանք, ովքեր կդիմեն հակաիրավական քայլերի, բռնության, սադրանքների, ովքեր իրենց վեր կդասեն օրենքից ու հասարակությունից, կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության»,- ասված է հայտարարության մեջ:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում