ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ՌՌոզա Խաչատրյան

Արցախի Հանրապետությունում ձևավորվել է տեղեկատվական օպերատիվ կենտրոն

Արցախի Հանրապետությունում ձևավորվել է տեղեկատվական օպերատիվ կենտրոն

Արցախի Տեղեկատվական շտաբից հայտնում են՝ Արցախի Հանրապետությունում ձևավորվել է տեղեկատվական օպերատիվ կենտրոն, որն իրականացնելու է պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրները գնահատելու և լուծումներ առաջարկելու գործառույթ:

Կենտրոնը տեղակայված է ք. Ստեփանակերտում, ԱՀ ԳՆ «Ջրային տնտեսություն» ՓԲԸ գրասենյակում՝ «Արցախհէկ» ԲԲԸ գլխավոր մասնաշենքի հարևանությամբ: Կառույցում իրենց վերապահված գործառույթներն են իրականացնում քաղաքաշինության, աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, «Արցախէներգո», «Արցախգազ» ընկերությունների, Շուշիի ու Հադրութի վարչակազմերի աշխատակիցները:
 
Հանրապետության մյուս բոլոր շրջանների՝ Շահումյանի, Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի և Քաշաթաղի բնակիչները խնդիրների դեպքում կարող են դիմել ինչպես համապատասխան վարչակազմերին, այնպես էլ տեղեկատվական օպերատիվ կենտրոն՝ անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով:
 
Կենտրոնում գործում է թեժ գիծ՝ հետևյալ հեռախոսահամարներով.

Քաղաքաշինության նախարարություն- 047-20-92-80
Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն – 047 – 20-92-81
Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն – 047-20-92-83
Հադրութի շրջանի վարչակազմ – 047 – 20-92-82
Շուշիի շրջանի վարչակազմի – 047-20-92-79

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում