ՇՇողիկ Գալստյան

Արայիկ Հարությունյանը ցավակցություն է հայտնել Մանվել Գրիգորյանի մահվան կապակցությամբ

Արայիկ Հարությունյանը ցավակցություն է հայտնել Մանվել Գրիգորյանի մահվան կապակցությամբ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ իր ցավակցությունը հայտնելով Մանվել Գրիգորյանի մահվան կապակցությամբ:

«Խորը ցավ ապրեցի՝ լսելով «Արցախի հերոս», 1992-1996 թվականներին ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան բոթը: Անուրանալի է նրա ավանդը մեր հայրենիքի պաշտպանության ու կայացման գործում։

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից վշտակցում եմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին ու զինակիցներին, մաղթում տոկունություն ու ոգու կորով։ Նրա անունը հավերժ կմնա մեր տարեգրության հերոսական էջերում»,- գրել է նա։
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում