ԼԼիլիթ Սեդրակյան

Ավարտվեց Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակումը

Ավարտվեց Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակումը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում նոյեմբերի 17-ին, 18-ին և 19-ին տեղի են ունեցել նիստեր՝ օրակարգում ունենալով հետևյալ հարցը՝ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակում:

Հիշեցնենք, որ համաձայն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի՝ դեռևս սեպտեմբերին հայտարարվել էին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթներ:

Հայտարարվել էր մրցույթ 25 սլոթի համար, որոնցից 6-ը՝ հանրապետական, 9-ը՝ մայրաքաղաքային և 10-ը՝ մարզային:

Հայտարարված սլոթի համար ներկայացվել են հանրապետական՝ 12, մայրաքաղաքային՝ 13 և մարզային սփռման մրցույթների համար 13 մրցութային հայտեր:

Նշենք, որ Վայոց ձորի և Արարատի մարզերում մրցույթները անվավեր են ճանաչվել՝ հայտեր չներկայացվելու պատճառով:

Երեք օրերի ընթացքում հրապարակվել են հայտերը, և հեռուստաընկերությունները ներկայացրել են իրենց հետագա գործունեության մասին ծրագրերը:

Համաձայն օրենքի՝ Հանձնաժողովը հայտերն ուսումնասիրելու համար ունենալու է 60 օր, իսկ հունվարին՝ վարկանիշային գնահատման միջոցով, կհայտարարի հաղթող ընկերությունների անունները:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում