ԿԿարմեն Ղուկասյան

Վանաձորի տնտեսվարողների շրջանում ԱԱՏՄ տեսուչների վերջին օրերի ստուգայցերն առանձնակի խախտումներ չեն արձանագրել

Վանաձորի տնտեսվարողների շրջանում ԱԱՏՄ տեսուչների վերջին օրերի ստուգայցերն առանձնակի խախտումներ չեն արձանագրել

Գեղեցկության սրահներ, հյուրանոցներ, դեղատներ և առևտրի կետեր. Վանաձոր քաղաքի այս ոլորտների տնտեսվարողների մոտ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչների վերջին օրերի ստուգայցերն առանձնակի խախտումներ չեն արձանագրել։

 
Հիմնականում խախտվել է առավոտյան ժամը 10-12-ն ընկած ժամանակահատվածում կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու պահանջը։ Չի պահպանվել գրանցամատյանների ձևաչափը, եղել են դիմակ չկրելու որոշ դեպքեր։

 

Տեսչականի աշխատակիցները COVID-անվտանգության նորմերը դիտարկել են նաև Ստեփանավանի «Ուռուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ում, որտեղ ևս կոպիտ խախտումներ չեն գրանցվել։

 

ԱԱՏՄ տեսուչները ստուգայցերին զուգահեռ իրականացնում են իրազեկման աշխատանքներ` տնտեսվարողների ուշադրությունը հրավիրելով ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով սահմանված համաճարակի կանխարգելման հիմնական կարևոր նորմերի վրա։

 

Այս նորմերի պահպանումը բխում է հանրային առողջապահական շահից, ու խիստ անհրաժեշտ է դրանց պահպանումը ցանկացած իրավիճակում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում