ՆՆարեկ Սահակյան

Ազգային ժողովը կառավարության առաջարկով արտահերթ նիստ կգումարի

Ազգային ժողովը կառավարության առաջարկով արտահերթ նիստ կգումարի

ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, արտահերթ նիստ կգումարի կառավարության առաջարկով: Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է մեկ հարց: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Հայտարարությունում ասվում է.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2020 թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով.

1) «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ նախաձեռնողի ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում