Համահայկական հիմնադրամում հանգանակված միջոցների մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը. Մհեր Գրիգորյան

ՌՌոզա Խաչատրյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամում հանգանակված միջոցների մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը:

«Այս իրավիճակում ճիշտ համարեցինք կոնսոլիդացնել մեր ջանքերը և ծախսային նախապատվությունները որոշել մեկ կենտրոնում, որովհետև բոլորիս համար հասկանալի է, որ անցած 40-45 օրերի ընթացքում ծախսերի նախապատվություն որոշելը ամենակարևոր հարցն էր:

Եվ, ըստ այդմ, առողջապահական, սոցիալական և ենթակառուցվածքային բնույթի հարցերը որոշեցինք քննարկել միասին և իրականացնել՝ համագործակցելով, որպեսզի ծախսերը լինեն արդյունավետ»,- ասաց Գրիգորյանը՝ հայտնելով, որ մոտ օրերս հիմնադրամը ծախսերի ուղղությունները մանրակրկիտ կներկայացնի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում