ԱԱրման Գալոյան

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 17-18-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 17-18-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 17-18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 30 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 4, խարդախության՝ 3, զենք-զինամթերքի առգրավման և ծեծի՝ 2-ական, բռնաբարության, անձի առևանգման, ավազակային հարձակման, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացնելու կամ վատնելու, շորթման, դրամանենգության և թմրանյութի հայտնաբերման ՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 13 հետախուզվող։

Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, և բնակարանային գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում