Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի Ֆեյսբուքի պաշտոնական էջը տեղեկացնում է արյան բանկը համալրելու անհրաժեշտությաքն մասին։
Հանուն հայրենիքի իր կյանքը վտանգած զինվորը չի կարող սպասել ստեղծված իրավիճակի կայունացմանը. Ձեր արյունն անհրաժեշտ է հենց հիմա…
Արյան անշահախնդիր նվիրատվությունն ամենաչնչին, բայց և ամենակարևոր քայլն է, որ յուրաքանչյուրս կարող ենք անել մեր զինվորների սխրանքի դիմաց:
Ցանկացած առողջ մարդ, որը համապատասխանում է սահմանված նորմերին, որոնք ներկայացված են մեր կայքում՝ https://blood.am/arm/blood-donors/information, կարող է նպաստել վիրավոր զինվորների ապաքինմանը:










