Մեկ տարով Արցախի բնակչության համար անվճար կլինեն կոմունալ և կապի ծառայությունները

ՎՎարդան Հովսեփյան

Հետպատերազմյան սոցիալական իրավիճակի հաղթահարում և հնարավորինս արագ վերադարձ բնականոն կյանքին՝ այս հարցերն են եղել Արցախի նախագահի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցության առանցքում: Արայիկ Հարությունյանը հայտնել է՝ մեկ տարով բնակչության համար անվճար կլինեն կոմունալ ծառայությունները՝ բնական գազը, էլեկտրաէներգիան, ջուրը, նաև բջջային և ֆիքսված կապը ու համացանցը, բնականաբար, ողջամիտ ծավալների սահմանափակմամբ:

Մեկ այլ ծրագրով՝ այն կարիքավոր ընտանիքներին, որոնց մեկ շնչին հասնող եկամուտը պակաս է նվազագույն սպառողական զամբյուղի 60 հազար դրամի շեմից, կտրվի ֆինանսական համապատասխան աջակցություն: Անօթևան մնացած բոլոր քաղաքացիները մեկ շնչի հաշվով կստանան 300 հազար դրամի չափով պետական միանվագ աջակցություն: Իսկ պատերազմական գործողություններից վնասված բնակելի տների վերականգնման աշխատանքները կսկսվեն առաջիկա օրերին:

Անօթևան մնացած մեր բոլոր քաղաքացիների բնակարանային խնդիրները կառավարությունը պարտավորվում է լուծել մի քանի տարվա ընթացքում, իսկ մինչ այդ պետությունը կշարունակի ֆինանսական աջակցություն տրամադրել վերոնշյալ ընտանիքներին՝ բնակվարձի փոխհատուցման տեսքով:

Իսկ արցախցիները, չնայած ստեղծված բարդ իրավիճակին, շտապում են վերադառնալ իրենց տները: Այսօր Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 500 արցախցի։ Մեծամասնությունը մայրաքաղաքի բնակիչներ են։

Արցախի նախագահը հանձնարարել է կարճ ժամանակահատվածում լուծել նաև ենթակառուցվածքային բոլոր խնդիրները: Զուգահեռ մեկնարկել է նաև վերաբնակեցման գործընթացը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում