Վերջին 4-5 տարվա ընթացքում Ռուսաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում ոչ մի փոփոխություն չի կրել. վարչապետ

ՌՌոզա Խաչատրյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին:

«Պաշտոնապես ասում եմ՝ վերջին 4, նույնիսկ հինգ տարվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը Ղարաբաղի հարցում ոչ մի փոփոխություն չի կրել»,- նշեց Փաշինյանը:

Շրջանառվող երկրորդ լուրին, թե հնարավորություն է եղել, որ Փաշինյանը հրաժարական ներկայացնի, և կփոխվեր պատերազմի ընթացքը, սակայն ինքը հրաժարվել է դրանից, սուտ է:

«Ես շատ ուղիղ խոսակցություն եմ ունեցել այն մարդկանց հետ, ում հետ այդ խոսակցությունը կարող էր տեղի ունենալ, թե արդյոք դա կարո՞ղ է իրադրության մեջ որևէ բան փոխել: Այդ հարցը շատ բաց եմ քննարկել»,- նշեց Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում