ԳԳայանե Թամամյան

Թեժ գծով շուրջօրյա տեղեկություն է տրվում ՀՀ միջպետական և հանրապետական ճանապարհների վերաբերյալ․ ՏԿԵՆ

Թեժ գծով շուրջօրյա տեղեկություն է տրվում ՀՀ միջպետական և հանրապետական ճանապարհների վերաբերյալ․ ՏԿԵՆ

Մեկնարկել է Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների շրջանը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում գործում է 010 562533 թեժ գիծը, որին զանգահարելով՝ կարող եք տեղեկություններ ստանալ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների վերաբերյալ։

Օպերատորները շուրջօրյա ռեժիմով կպատասխանեն ձեր հարցերին։

Ճանապարհների մասին օպերատիվ տեղեկատվություն կարող եք ստանալ նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տելեգրամ ալիքից՝ https://t.me/ArmRoadsInfo։

Կոչ ենք անում վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով՝ եղանակային վատ պայմաններում վթարներից և խցանումներից խուսափելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում