ՆՆարե Ոսկանյան

Անհրաժեշտ է կանխել որևէ տեսակի բախման կամ ինքնադատաստանի փորձ. Թաթոյան

Անհրաժեշտ է կանխել որևէ տեսակի բախման կամ ինքնադատաստանի փորձ. Թաթոյան

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել, որում ասված է.

 
«ՀՀ վարչապետի գրառումը՝ կապված առաջնագծի զինվորներին ուղղված կոչի հետ, խիստ վտանգավոր է հատկապես այս պատասխանատու, գերզգայույն օրերին: Դրանով, ըստ էության, կոչ է արվում դուրս գալ քաղաքացիական բախումների:

 

Այդ գրառումը հատկապես դատապարտելի է այն տեսանյութերի ֆոնին, որոնք վերջին օրերին պարբերաբար հրապարակվում էին զինվորական համազգեստով ու զինված անձանց կողմից և պարունակում էին ատելություն, բռնության կոչեր ու սպանությունների սպառնալիքներ:

 

Ակնհայտ է, որ առաջնագծի զինվորները զինված են, ու այդ գրառումը ենթադրում է հենց այդ կոչերի ու սպառնալիքների իրականացում, հաշվեհարդար:

 

Բոլորին կոչ եմ անում դրսևորել զսպվածություն, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են գործել օրենքին խիստ համապատասխան՝ բացառապես իրավունքի գերակայության սահմաններում: Անհրաժեշտ է կանխել որևէ տեսակի բախման կամ ինքնադատաստանի փորձ»:
 
Նշենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ դիտել է առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր և ապշած է տղաների խորագիտությունից։

 

«Տղերք, դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»,- գրել է Փաշինյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում