ԼԼիլիթ Գասպարյան

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 3504 նոր դեպք

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 3504 նոր դեպք

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 3504 նոր դեպք: Տվյալները հրապարակել է կառավարության StopCov կայքը:

Այսօրվա ցուցանիշը 31-ով գերազանցում է երեկվա ռեկորդայինը՝ 3473-ը։

Վերջին օրվա ընթացքում ապաքինվել է 3163 հիվանդ: Բուժվածների ընդհանուր թիվը 58674 է:

Գրանցվել է մահվան 33 դեպք։  Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից Վրաստանում մահացել է 669 մարդ։ 

Համաճարակի սկզբից մինչև օրս Վրաստանում հաստատվել է վարակի 76658 դեպք:

Հիվանդանոցներում հսկողության տակ է գտնվում 4780 մարդ, իսկ հյուրանոցներում՝ 2879:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում