«Հայրենիքը, ինչպես և բնությունը, հավերժ են... Սիրելի՛ հայրենակիցներ, հարազատնե՛ր, բոլորս հիմա չափազանց զգացմունքային ենք ու անհաշտ՝ այս ցավալի իրողության հետ, բայց Արցախը մեր հողն է, այդ հողի մեջ մեր զարկերակն է:
Մենք շարունակելու ենք ապրել Արցախում, և մենք մի օր անպայման վերադառնալու ենք, բուժելու ենք մեր վիրավոր հողի վերքերը, վերակառուցելու ենք, ապրելու և արարելու ենք մեր չքնաղ Քարվաճառում:
Քարվաճառը հավերժ հայկական է: Մենք բարբարոս չե՛նք, մի՛ արեք այսպես, խնդրում եմ»,- գրել է նա:










