ՌՌոզա Խաչատրյան

Ժամանակավորապես կփակվի Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակը

Ժամանակավորապես կփակվի Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակը

Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ ժամանակավորապես կփակվի Արգիշտի 1 հասցեում տեղակայված «Մեկ պատուհան» գրասենյակը։

«Հարգելի համաքաղաքացիներ,

կորոնավիրուսային վարակով պայմանավորված՝ ս/թ. նոյեմբերի 16-ից ժամանակավորապես կփակվի Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում (Արգիշտի 1) գործող «Մեկ պատուհան» գրասենյակը:

Քաղաքացիների դիմումների ընդունումը կկազմակերպվի Երևանի քաղաքապետարանի Բուզանդի 1/3 հասցեում գտնվող մասնաշենքում գործող «Մեկ պատուհան» գրասենյակում:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ քաղաքացիները կարող են օգտվել քաղաքապետարանի պաշտոնական կայքում հասանելի առցանց գործիքներից:

Դիմումների համար՝ https://arcanc.yerevan.am/am/fast-app/:Հիշեցնենք նաև, որ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև բոլոր վարչական շրջաններում գործում են թեժ գծեր՝ https://www.yerevan.am/am/hot-line/»,- ասված է հայտարարության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում