ՎՎարդուհի Բալյան

Մենք կհաղթենք ամբողջ աշխարհին, եթե արմատախիլ անենք մեր միջի դավաճաններին և չընկրկենք ոչ մի ուժի առաջ. Աննա Հակոբյան

Մենք կհաղթենք ամբողջ աշխարհին, եթե արմատախիլ անենք մեր միջի դավաճաններին և չընկրկենք ոչ մի ուժի առաջ. Աննա Հակոբյան

Մեր բանակը, մեր զինվորը անհավասար ու անարդար պատերազմում կանգնեցին մինչև վերջ։ Նրանք միայնակ հերոսաբար կռվեցին մի քանի երկրի բանակների դեմ՝ դիմակայելով առջևից թշնամու, թիկունքից՝ թուլամորթների ու դավաճանների հարվածներին։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: 

 

«2018-ին մենք անհավասար պայքարում հաղթեցինք պետության թալանչիներին, որպես քաղաքացի ուղղեցինք մեր մեջքը, որովհետև հավատացինք մեր հաղթանակին ու չընկրկեցինք նրանց դիզած միլիոնների ու ուժի առաջ։

 

Որպես պետություն և ժողովուրդ մենք կուղղենք մեր մեջքը և կհաղթենք ամբողջ աշխարհին միայն մի պարագայում, եթե մեկ մարդու նման հավատանք մեր հաղթանակին, հաղթահարենք մեր վախերը, արմատախիլ անենք մեր միջի դավաճաններին և չընկրկենք ոչ մի ուժի առաջ։

 

Սիրելի արցախցիներ, մի՛ հրկիզեք ձեր տները։ Հայ ժողովուրդը պետք է իր տունը պաշտպանող լինի, ոչ թե՝ հրկիզող։

 

Մենք կհաղթահարենք մեր ներքին խնդիրները, կուղղենք մեր սխալները, և դուք կվերադառնաք ձեր տները։ Մենք դա կանենք բոլորս միասին, ամենօրյա քրտնաջան աշխատանքով այնքան, որքան պահանջվի։

 

Մենք որպես ժողովուրդ և պետություն կուղղենք մեր մեջքը։ Հայ ժողովուրդը այլևս երբեք 1915 թիվ թույլ չի տալու, ամբողջ աշխարհի անտարբեր հայացքի ներքո չի ցեղասպանվելու»,- գրել է Հակոբյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում