ՄՄերի Եգորյան

Վաղը վարչապետի աշխատակազմը վերսկսելու է աշխատանքն ամբողջ ծավալով. Աղաջանյան

Վաղը վարչապետի աշխատակազմը վերսկսելու է աշխատանքն ամբողջ ծավալով. Աղաջանյան

Պայմանավորված նոյեմբերի 10-ի գիշերը մի շարք անձանց կողմից կառավարական տուն 1 հասցեում գտնվող պետական գույքին հասցված զգալի վնասով և անկարգություններից հետո իրականացված նախաքննությամբ՝ երկու օր հնարավոր չի եղել ապահովել վարչապետի աշխատակազմի բնականոն աշխատանքը։ Այսօր մասամբ հնարավոր է եղել աշխատանքի վերականգնումը, իսկ վաղն արդեն վարչապետի աշխատակազմը վերսկսելու է աշխատանքն ամբողջ ծավալով։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում