ՄՄարի Կոստանյան

ԼՂ հրադադարի համաձայնագրի պայմաններն անընդունելի են. Ֆրենկ Փալոն

ԼՂ հրադադարի համաձայնագրի պայմաններն անընդունելի են. Ֆրենկ Փալոն

Լեռնային Ղարաբաղի հարցով այս շաբաթ ստորագրված հրադադարը երկարաժամկետ խաղաղ կարգավորում չէ։ Կան բազմաթիվ առանցքային հարցեր, որոնք պետք է լուծվեն, որպեսզի այս հակամարտությունը կայուն լուծում ստանա: Նման  գրառում է կատարել ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը Թվիթերի իր միկրոբլոգում:

Կոնգրեսականը Միացյալ Նահանագների պետքարտուղարությանը կոչ է արել անհապաղ վերականգնել համագործակցությունը ԵԱՀԿ -ի հետ՝ այդ հարցերի լուծման համար։

«ԱՄՆ-ի կողմից աջակցվող ցանկացած ապագա բանակցային կարգավորում պետք է ապահովի, որ Արցախի ժողովուրդը հնարավորություն ունենա վերականգնելու իր համայնքները և կյանքը՝ չվախենալով հետագա արյունահեղությունից։ Ներկայիս հրադադարում տեղ գտած պայմաններն անընդունելի են Արցախի երկարաժամկետ անվտանգության համար»,- գրել է ամերիկացի կոնգրեսականը:

Ֆրենկ Փալոնը նաև նշել է, որ «միջազգային հանրությունը պետք է վերջապես ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և նրա դերը որպես բանակցողի։ Առանց դրա նրանք շարունակելու են բախվել ադրբեջանական և թուրքական ուժերի հետագա հարձակումներին»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում