ՄՄարիա Գաբրիելյան

Խորհրդարանի մուտքի մոտ տեղի ունեցած սադրանքի հեղինակը բերման է ենթարկվել. Աղաջանյան

Խորհրդարանի մուտքի մոտ տեղի ունեցած սադրանքի հեղինակը բերման է ենթարկվել. Աղաջանյան

Քիչ առաջ խորհրդարանի մուտքի մոտ տեղի ունեցած սադրանքի հեղինակը բերման է ենթարկվել։ Այս պահին միջոցառումներ են իրականացվում սույն անձի ինքնությունը բացահայտելու ուղղությամբ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

 
«Չնայած այն հանգամանքին, որ ուղիղ եթերում ոստիկանության ներկայացուցիչը բազմիցս նշեց, որ սադրանքի հեղինակը քաղաքացիական անձ էր, և ոստիկանությունը չէր կարող նման անհեթեթ գործողություն իրականացնել, որոշ լրատվամիջոցների կողմից եղածը համառորեն մեկնաբանվում է որպես ոստիկանության կողմից իրականացրած սադրանք, ինչը, կրկնում եմ, իրականության հետ որևէ աղերս չունի։

 

Սադրիչի ինքնությունը պարզելուն պես հանրությանը հավելյալ կտեղեկացնենք։

Ողջախոհություն բոլորիս»,- գրել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում