Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի Ֆեյսբուքի էջում գրառում է արվել.
«Սիրելի՛ հայրենակիցներ, բազմաթիվ վիրավոր զինվորներ այժմ ապաքինման փուլում են և Ձեր արյունատվության կարիքն ունեն: Անհրաժեշտ է գիտակցել, որ անկախ ստեղծված իրավիճակից, անկախ մեր բոլորի տրամադրությունից, պետք է շարունակել նույն եռանդով ու պատրաստակամությամբ ներկայանալ արյունատվության. Ձեր արյունը կյանքեր է փրկում:
Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերն առանց բացառության:
https://blood.am/arm/blood-donors/information»:










