ՄՄերի Եգորյան

«Արցախբանկի» գլխամասը և մասնաճյուղերը գործում են անխափան. ԿԲ-ն հորդորում է չտրվել սադրանքների

«Արցախբանկի» գլխամասը և մասնաճյուղերը գործում են անխափան. ԿԲ-ն հորդորում է չտրվել սադրանքների

ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Երեկ և այսօր առավոտյան Ֆեյսբուքի որոշ օգտատերեր իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածել «Արցախբանկի» մասին: 

ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ «Արցախբանկը» լիցենզավորված կազմակերպություն է, գտնվում է ՀՀ ԿԲ վերահսկողության ներքո, գործում է ՀՀ ԿԲ կարգավորումների շրջանակում:

Հորդորում ենք բանկի հաճախորդներին՝ չտրվել սադրանքների: Երևանում գտնվող գլխամասը և մասնաճյուղերը գործում են անխափան՝ բնականոն սպասարկելով իրենց հաճախորդներին»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում