ՀՀովհաննես Վարդանյան

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 25 դեպք

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 25 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 10-11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 25 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ծեծի՝ 4, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, անձնական ունեցվածքի գողության և դատական ակտը չկատարելու՝ 2-ական, խարդախության, գույքը դիտավորությամբ վնասելու, համակարգչային հանցագործության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման ու սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Բացահայտվել է նախկինում կատարված հանցագործության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում