Հայաստանում այսօր մեկնարկել է Մեդիագրագիտության շաբաթը, որը կտևի մինչև նոյեմբերի 13-ը:
Առցանց քննարկմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Հանրակրթության բովանդակության փոփոխություններում մեդիագրագիտությունը շատ կարևոր տեղ է զբաղեցնում, և շրջանավարտների կարողունակություններից մեկը հենց թվային և մեդիա ոլորտին է վերաբերում: Մեր խնդիրն է, որ դպրոցն ավարտելիս նրանք կարողանան կողմնորոշվել տեղեկատվական հոսքերում, իմանան մեդիայի դերը, վերլուծեն, քննադատեն դրա ազդեցությունը իրենց և մյուսների արժեքային համակարգի, պատկերացումների և գործողությունների վրա: Կարևորում ենք նաև, որ շրջանավարտը կարողանա ինքը ստեղծել մեդիաարտադրանք` նպաստելով քաղաքացիական իրավունքների և ժողովրդավարության զարգացմանը:
Այսօր մենք պատերազմում ենք նաև տեղեկատվական դաշտում, և մեդիագրագետ լինելը, առաջին հերթին, անվտանգության խնդիր է: Ցավոք, մեզնից յուրաքանչյուրը, անկախ իր ընտրությունից, պատերազմի մասնակից է մեդիահարթակում: Եվ այս օրերին մեդիագրագիտության բարձրացմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն կարևոր եմ համարում: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատրաստ է նախաձեռնությանն աջակցել նաև հետագայում»,- ասել է Ժ. Անդրեասյանը:
Մեդիագրագիտության շաբաթվա ընթա










