ՌՌոզա Խաչատրյան

Հանրային հեռարձակողի 2021 թ. բյուջեում կտրուկ փոփոխություններ չկան. Շիրինյան

Հանրային հեռարձակողի 2021 թ. բյուջեում կտրուկ փոփոխություններ չկան. Շիրինյան

2021 թվականի հանրային հեռարձակողի բյուջեում այս պահի դրությամբ կտրուկ փոփոխություններ չկան, անցած տարվա համեմատ եղել է մոտ 500 միլիոն դրամ նվազում՝ կապված վարկի մարման հետ՝ խորհրդարանում 2021 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ նշեց Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը:

«Այդ գումարը հեռուստաընկերությունը հայթայթել էր իր տարբեր ծախսային հոդվածներից ավելի նվազ ծախսեր անելով: Այստեղ կա մի գլոբալ խնդիր: Վարկը վերցվել էր տեխնիկական վերազինման համար, իսկ դա ժամանակակից հեռուստատեսության պայմաններում բավականին մեծածավալ արարողակարգ է, որովհետև տեխնիկական միջոցների ձեռքբերումը բավական չէ, դրանք պետք է համապատասխան միջավայրում տեղադրվեն: Այսինքն՝ արդեն նախատեսում են կոմունալ ծախսեր, վերանորոգում, նաև շինարարություն: Հնարավոր չէ մեկ տարվա բյուջեում նախատեսել տեխնիկական լուրջ վերազինում»,- նշեց Շիրինյանը:

Շիրինյանի խոսքով, եթե ժամանակին դա չարվեր, այսօր գուցե Հանրային հեռուստաընկերությունը պատրաստ չլիներ, չունենար այն ռեսուրսները, որոնք ունի լրատվություն ապահովելու համար, և գուցե նաև պատրաստ չլիներ ռազմական դրության պայմաններում շատ արագ անցնել լրատվական թողարկումների քառապատիկ կամ տասնապատիկ ավելացմանը:

Երկու արտակարգ իրավիճակների՝ համաճարակի և ռազմական դրությամբ պայմանավորված կատարվել են շուրջ 500 միլիոն դրամի խնայողություններ, որոնք հիմնականում կապված են ծրագրային բովանդակության փոփոխության հետ:

«Խնայողությունները հիմնականում կատարվել են հեռուստահաղորդումների և ֆիլմերի արտադրության ու ձեռքբերման ծախսերի տնտեսման հաշվին: Բացի դրանից՝ տնտեսվել են գործուղման ծախսեր, արտերկրի գործուղումների կրճատման, հաղորդումների պատրաստման կրճատման, հեռուստահաղորդումների մոնիթորինգի ծառայութունների, նաև շենք-շինությունների պահպանման և նորոգման ծախսերը չիրականացնելու արդյունքում»,- նշեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը:

Արա Շիրինյանը հայտնեց, որ Հանրային հեռուստաընկերությունը նախատեսում է հաջորդ տարի բացել նոր տեղեկատվական ալիք, և մի քանի օրից կմասնակցի հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման իրավունք ստանալու մրցույթին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում