ՌՌոզա Խաչատրյան

ԿԳՄՍՆ-ը քննարկում են ձևաչափը՝ հանուն հայրենիքի զոհվածներին, վիրավորում ստացածներին և նրանց երեխաներին աջակցելու առումով

ԿԳՄՍՆ-ը քննարկում են ձևաչափը՝ հանուն հայրենիքի զոհվածներին, վիրավորում ստացածներին և նրանց երեխաներին աջակցելու առումով

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ԱԺ-ում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ նաև անդրադարձավ հարցին, թե ինչ է անելու, ինչ ծրագրեր է նախապատրաստում նախարարությունը զոհված զինծառայողների կամ նրանց երեխաների բուհական կրթությունը զեղչելու կամ անվճար դարձնելու առնչությամբ:

«Հիմա փորձում ենք ուրվագծել օգնության չափը, ձևերը, մեխանիզմները և այլն: Արդյոք դա կդառնա նախորդ օրենսդրության շարունակությո՞ւն՝ որպես շահառու խումբ այնտեղ ներառվելով, թե՞ առանձին իրավակարգավորում կտրվի այդ խնդրին, բայց, վստահաբար, դա մեր ուշադրության կենտրոնում է, և այդ խնդիրն այն իրականությունն է, որին մենք արդեն առերեսվում ենք և առերեսվելու ենք»,- նշեց նախարարի տեղակալը:

ԿԳՄՍ մյուս փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էլ հավելեց, որ զոհված զինծառայողների երեխաների համար դպրոցում կան տարբեր ծրագրեր: Դասագրքերը դպրոցներում կարող են առանց փոխհատուցման տրվել շահառուներին, որոնք ունեն այդ կարիքը: Դպրոցներն ունեն իրավասություն մանկավարժական խորհուրդների միջոցով կայացնելու համապատասխան որոշումներ և այդ ցուցակները ներկայացնելու համապատասխան կառույցներին՝ փոխհատուցման գործընթացը կազմակերպելու:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում