ՌՌոզա Խաչատրյան

Կորոնավիրուսով վարակվածներից 180-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 897-ինը՝ ծանր

Կորոնավիրուսով վարակվածներից 180-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 897-ինը՝ ծանր

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ կորոնավիրուսով վարակված հիվանդներից 180-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 897 հիվանդի վիճակը՝ ծանր: 73 հոգու միացվել է արհեստական շնչառության սարք:

«Մենք սրանից ավելի մահճակալային տեղ ֆիզիկապես չենք կարող ունենալ, և դա բազմիցս նշել եմ: Միայն սովորական մահճակալը չէ, առաջին հերթին բժշկական անձնակազմն է, երկրորդ հերթին թթվածինն է, հետևաբար տնային մահերն ու ընդհանրապես մահերը քչացնելու միակ տարբերակը քիչ թվեր ունենալն է: Պետք է կանխենք հիվանդության հետագա տարածումը բոլորս միասին՝ համատեղ ջանքներով»,- նշեց Արսեն Թորոսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում