ՌՌոզա Խաչատրյան

Վիրավոր զինվորները պատշաճ բուժօգնություն են ստանում, ուշացումներ չեն եղել և չեն կարող լինել. Թորոսյան

Վիրավոր զինվորները պատշաճ բուժօգնություն են ստանում, ուշացումներ չեն եղել և չեն կարող լինել. Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ ռազմական գործողությունների ժամանակ իրենց բժշկական պարտքը կատարելիս նաև բժիշկներ են զոհվել:

«Վիրավորների բուժօգնությունը կազմակերպվում է պատշաճ: Դրան ներգրավված են տասնյակ քաղաքացիական հիվանդանոցներ Երևանում և դրանից դուրս: Որևէ մերժում կամ բուժօգնության ուշացում վիրավոր զինվորների համար չի եղել  և չի կարող լինել, որովհետև ունենք հավելյալ պլանավորած ռեսուրսներ տարբեր զարգացումների համար»,- նշեց Թորոսյանը:

Առողջապահության նախարարը դատապարտեց թշնամու՝ բժշկական հաստատությունները թիրախավելն ու դրանք անվանեց ռազմական հանցագործություններ, նաև միջազգային հումանիտար օրենքների խախտում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում