2021-ի բյուջեն թույլ է տալիս ընթացիկ ծրագրերում ընդգրկել նաև պատերազմի հետևանքով կարիքի մեջ հայտնված շահառուներին. Բաթոյան

ՀՀովհաննես Վարդանյան

2021-ի բյուջեն ձևավորվել է մինչև պատերազմական վիճակը՝ նկատի չառնելով ստեղծված իրավիճակը, սակայն բյուջեն թույլ է տալիս ընթացիկ ծրագրերում ընդգրկել նաև ռազմական գործողությունների հետևանքով կարիքի մեջ հայտնված նոր շահառուներին: Այդ մասին խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկմանն ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:  

Նախարարը վստահեցրեց, որ բոլոր սոցիալական ծրագրերը գործելու են նաև հաջորդ տարի, ոչինչ չի կրճատվել, ֆինանսավորումը չի նվազել, ուստի կարող են աջակցել նաև նոր խմբերի: 

Զ.Բաթոյանը նշեց, որ նախարարությունը պատրաստ է քննարկել նոր ծրագրեր, փոփոխությունների առաջարկներ, եթե դրա ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ դրա անհրաժեշտությունը կառաջանա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում