Ցանցին ամեն մի հատված ավելացնելիս մտածում եմ, որ սա կարող է հորեղբորս հասնել

ԼԼիլիթ Հարությունյան

Հաղթանակի սպասումով զօր ու գիշեր թիկունքն ամուր են պահում նաև Փարպիում: Այստեղ ուսուցիչները գումար են հավաքել, կտորներ գնել ու անցել ցանցերի պատրաստման գործին: Կանայք պատրաստ են նաև աշխատանքը վերապրոֆիլավորել: Ինչպես ասում են՝ արագ ձմռան պատրաստություն կտեսնեն, բայց ավելի լավ է՝ պատերազմը շուտ ավարտվի:

Դասեր չկան, դպրոցը լուռ է թվում, բայց միայն դրսից: Ռազմագիտության դասարանում այս օրերին զենք բռնել սովորածները սահմանին են, հիմա նրանց թիկունքն է պետք ամուր պահել: 17 ցանց արդեն գործել, միավորված ուղարկել են սահման, ամեն մի ցանցը 2 օրում են գործում: Սա, օրինակ, առաջին բուժօգնության մեքենաները թշնամուց թաքցնելու համար է:

Տարրական դասարաններին հայրենասիրություն սովորեցնող ուսուցիչն է, աղջկա հետ արյուն հանձնելու է գնացել, ասում է՝ մի քիչ հիասթափված է, տարիքի համար արյուն չվերցրին, հերթերում երկար սպասելուց հետո սիրտը չի տարել տանը նստի, նորից եկել է երեխաներին օգնելու:

Ուսուցիչներով են գումար հավաքել, կտորներ առել, ընտրել հատուկ ջրադիմացկունները: Հիմա հենց բանակից ասեն՝ էլ ցանց պետք չէ, ձմռան պատրաստություն կտեսնեն:

Հոգնելու մասին էլ չեն մտածում, դե իսկ ամեն կամավորի էլ պատրաստ են ընդունել: Անահիտն ասում է՝ ամեն րոպե մտածում է, որ իր գործած ցանցը կարող է սահմանին կանգնած հորեղբորը հասնել: Հերոս տղաներին սպասում են նաև իրենց երգերում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում