ԱԱրսեն Մկրտչյան

Արցախցիների կացարանային և այլ խնդիրների վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել

Արցախցիների կացարանային և այլ խնդիրների վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների համակարգող Միքայել Վիրաբյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հանդիպել են վերջին օրերի ընթացքում Արցախից տեղափոխված քաղաքացիների կացարանային և նման այլ խնդիրների վերաբերյալ քննարկումներ իրականացնելու նպատակով։
 
Շտաբից հայտնում են, որ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնց մասին առաջիկայում կիրազեկվի հանրությանը, իսկ մինչ այդ ժամանակավորապես տեղափոխված արցախցիների կացարանային խնդրի լուծման համար տեղեկացնում են, որ անհրաժեշտ է դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ զանգահարելով 114 թեժ գծի հեռախոսահամարին, կամ այցելել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող Հայորդյաց տան շենքում ժամանակավոր գործող կայանման կետ, որտեղից կկազմակերպվի տեղափոխումը ժամանակավոր կացարաններ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում