ՎՎահե Կոստանդյան

Կորոնավիրուսն աշխարհում․ վերջին տվյալներ

Կորոնավիրուսն աշխարհում․ վերջին տվյալներ

Ըստ  Worldometers միջազգային հարթակի՝ համաճարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսի դեպքերը գերազանցել են 50 միլիոնը:

Այսօրվա տվյալների համաձայն՝ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ առաջատարը․ ավելի քան 10 միլիոն վարակված: Հնդկաստանը այս ցուցանիշով (ավելի քան 8,5 միլիոն) երկրորդ տեղում է, Բրազիլիան (5,6 միլիոն) երրորդ։

Համաճարակի ամբողջ ընթացքում կորոնավիրուսից մահացել է 1,25 միլիոն մարդ։

Ռուսաստանում, վերջին տվյալների համաձայն, հայտնաբերվել է նոր տեսակի վարակի ավելի քան 1,75 միլիոն դեպք, վերջին օրվա ընթացքում` ավելի քան 20 հազար դեպք:

Համաճարակի սկզբից մինչ օրս Ռուսաստանում բուժվել է 1.3 միլիոն պացիենտ, սակայն ավելի քան 30 հազարը մահացել է բարդությունների արդյունքում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում