Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 6-ին հրաման է ստորագրել Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու վերաբերյալ։
Հրամանում նշված է․
2) բժշկական կազմակերպությունում մատուցել պացիենտների շտապ և անհետաձգելի, ինչպես նաև պլանային բժշկական օգնության ու սպասարկման ծառայություններ՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերի դրույթներին համապատասխան.
3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպել ըստ առաջնահերթության՝ հիմք ընդունելով պացիենտի նախնական ախտորոշումը, առողջական վիճակի գնահատումը և բժշկական օգնության և սպասարկման մատուցման հրատապությունը»։










