ՎՎարդուհի Բալյան

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի մրցույթում հաղթող է ճանաչվել Հովհաննես Մովսիսյանը

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի մրցույթում հաղթող է ճանաչվել  Հովհաննես Մովսիսյանը

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովը նոյեմբերի 6-ին որոշել է վերսկսել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցույթը՝ անցկացնելով այն հեռավար և առանց հարցազրույցների։

Ինչպես  հայտնել էինք, մրցույթին մասնակցելու համար դիմել էր 13 թեկնածու, սակայն Արմեն Սարգսյանն ավելի ուշ դիմում է ներկայացրել մրցութային հանձնաժողովին՝ իր թեկնածությունը հանելու նպատակով։

Բաց քվեարկության արդյունքում հանձնաժողովը որոշում է ընդունել 12 թեկնածուից Հովհաննես Մովսիսյանին մրցույթում հաղթող ճանաչելու մասին։

Հաջորդ շաբաթ Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում կկայացնի մրցույթում հաղթող ճանաչված Հովհաննես Մովսիսյանին Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն նշանակելու վերաբերյալ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում