ԳԳայանե Թամամյան

Անցած 1 օրում արձանագրվել է 13 ավտոպատահար. 5 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Անցած 1 օրում արձանագրվել է 13 ավտոպատահար. 5 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 5-6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 22 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է խարդախության` 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, ընտանեկան բռնության՝ 2, անձնական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ վնասելու, համակարգչային հանցագործության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պետական սահմանն ապօրինի հատելու փորձի, փաստաթղթի կեղծիքի և սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 5 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում