ՆՆարեկ Սահակյան

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2775 նոր դեպք

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2775 նոր դեպք

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2775 նոր դեպք: Այս մասին, jnews.ge-ի հաղորդմամբ, կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում հայտնել է Միջգերատեսչական համակարգման խորհրդի գործառնական շտաբի պետ Ալեքսանդր Խոջեվանիշվիլին:

Այս պահին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 51 993 դեպք: Ապաքինվել է ևս 3,560 հիվանդ, ապաքինվածների ընդհանուր թիվը ՝ 37 019 հիվանդ:

Այս փուլում հանրապետությունում կորոնավիրուսից բուժվում է 14,525 պացիենտ, որից 619 հիվանդ ծանր վիճակում է:

նցած 24 ժամվա ընթացքում հանրապետությունում կորոնավիրուսից մահացել է ևս 22 հիվանդ, մահացության ընդհանուր թիվը 423 է։

Կարանտինային ռեժիմում է 3094 քաղաքացի: Հյուրանոցներում բուժվող մարդկանց թիվը 2,438 է, 7,469 մարդ բուժվում է տանը, ինքնամեկուսացված է` 31370 մարդ:

Հիշեցնենք, որ երեկ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2,401 նոր դեպք, առողջացել է 2,289 հիվանդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում