ԿԿարմեն Ղուկասյան

Արցախից ՀՀ տեղափոխված քաղաքացիները նպաստներ նշանակելու դիմում կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Արցախից ՀՀ տեղափոխված քաղաքացիները նպաստներ նշանակելու դիմում կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր Ֆեյսբուքի էջում գրել է.

«Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիները Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական նպաստ և երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու դիմումը կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով։

Անհրաժեշտ է համապատասխան փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին՝ նշելով՝
 
1) ծնողի անուն-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հետադարձ կապի հեռախոսահամարը.
2) երեխայի կարգավիճակը, որից կախված նշանակվում է նպաստը՝ համաձայն ԱՀ կառավարության 2019 թ. ապրիլի 17-ի N 273-Ն որոշման:
 
Եթե քաղաքացին խնդիրներ ունի դիմումը ներկայացնելու (փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները համապատասխան էլեկտրոնային փոստին ուղարկելու) հետ կապված, ապա կարող է անհրաժեշտ փաստաթղթերով այցելել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններ, որտեղ կարող է թղթային դիմում ներկայացնել, ինչպես նաև՝ օգնություն կստանա իր անունից դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները համապատասխան էլեկտրոնային փոստին ուղարկելու հարցում։
 
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմում՝ https://bit.ly/3jZ4unI
 
Պետական նպաստի դիմում՝ https://bit.ly/3l3GLnx
 
Առավել մանրամասն՝ https://bit.ly/2IaCVKA»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում