ԿԿարմեն Ղուկասյան

Մերօրյա հերոսները. բժիշկ Գարիկ Մանուկյանը, ծանր մարտերի ընթացքում վիրավորվելով, զոհվել է

Մերօրյա հերոսները. բժիշկ Գարիկ Մանուկյանը, ծանր մարտերի ընթացքում վիրավորվելով, զոհվել է
Գարիկ Մանուկյանը մեկն էր նրանցից, ով Հիպոկրատի երդմանը հավատարիմ, զինվորների կյանքի համար պայքարելով Արցախի դեմ սանձազերծած ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով բռնեց անմահության ճանապարհը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
 
«Բժիշկն իր մասնագիտական պարտքը կատարում էր Ջրականի (Ջաբրայիլ) զորամասում:

Ռազմական բժիշկներն այսօր մարդկային կյանքի պահպանման ու հանուն առողջության համար պայքարի առաջնագծում են: Զինվորական համազգեստ կրող մեր հարգելի գործընկերներն ամեն օր կատարում են անգնահատելի աշխատանք:

 

Ռազմական բժիշկը ծնվել և մեծացել է Արմավիրի մարզի Լենուղի գյուղում, դպրոցը բարձր առաջադիմությամբ ավարտելով ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ:
 
Բժիշկն իր մասնագիտական պարտքը կատարում էր Ջրականի (Ջաբրայիլ) զորամասում: Երկու տարի անց պետք է ընդունվեր կլինիկական օրդինատուրա՝ որպես վնասվածքաբան-վիրաբույժ, սակայն ծանր մարտերի ընթացքում «Սմերչի» արկերից վիրավորվելով զոհվում է։
 
Ամուսնացած էր, ունի մեկ տարեկան աղջիկ։ Նրա կինը՝ Գոհար Հախվերդյանը, նույնպես մասնագիտությամբ բժիշկ է: Ամուսնուն բնութագրելով՝ նշում է. «Ուներ ճկուն միտք, հմուտ ձեռքեր։ Անձնվեր էր, հայրենասեր, բոլորին օգնող ու հասնող»:
 
Ազգի արժանի հերոս բժիշկը հավերժ կմնա գործընկերների հիշողության մեջ»,- գրել է Մուրադյանը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում